Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է երկրի բնակիչներին՝ կապված Աբխազական լեզվի օրվա հետ։

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ վրացիներն ու աբխազները պետք է խոսեն խաղաղության, սիրո և համագործակցության լեզվով. «Աբխազական լեզվի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մեր աբխազ համաքաղաքացիներին, ողջ վրաց հասարակությանը։

Աբխազական մշակույթն ու ինքնատիպությունը մեր բազմաբովանդակ գոհարի անգին մասն են։ Դա հատկապես վերաբերում է աբխազերենին, որն աբխազական մշակույթի ու ինքնատիպության հիմքն են։

Աբխազերենի պաշտպանության ու զարգացման մասին մտահոգվելը մեր պետության գործն է։ Ցանկանում եմ, որ մեր աբխազ եղբայրներն իմանան, որ մենք ձգտում ենք այնպիսի օրվա, երբ հանուն ընդհանուր ապագայի մենք կկարողանանք հաղթահարել անցյալի ցավագին վնասվածքները և կխոսենք խաղաղության, սիրո ու համագործակցության մեկ լեզվով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել