Երբևէ նկատե՞լ եք, որ տղամարդկանց վերնաշապիկների կոճակները աջ մասում են գտնվում, իսկ կանանց վերնաշապիկներինը՝ ձախ: Արդյոք սա դիզայներական մոտեցում է, թե՞ այսպես տարբերություն է դրվում կանանց և տղամարդկանց միջև:

Իրականում այս «առեղծված»-ի առաջացման պատմությունը շատ հետաքրքիր է:

Այս տարբերությունը գալիս է դեռ այն ժամանակներից, երբ նոր էր հայտնագործվել կոճակը՝ 13-րդ դարում:

Այն ժամանակ միայն հարուստ կանայք կարող էին իրենց թույլ տալ վերնաշապիկների վրա կոճակներ կրել: Նրանք հիմնականում ծառայողներ էին ունենում, որոնք օգնում էին ամեն օր հագնվել և հարդարվել: Հենց դրա համար էլ կանանց կոճակները ամրացված են լինում, որպեսզի ծառաները հեշտությամբ կարողանան կոճկել դրանք (հաշվի առնելով, որ նրանք հիմնականում աջլիկ էին): Տղամարդիկ հիմնականում իրենք էին հագնվում, այդ իսկ պատճառով նրանց կոճակները աջ կողմում են գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել