Картинки по запросу Կառավարություն

Տնտեսության զարգացման գործընթացում պետությունը պետք է առավելագույնս ուշադրություն դարձնի մարզերի զարգացմանը: Այս կոնտեքստում նոր կառավարությունը հստակ ուրվագծել է մարզպետների կողմից իրականացվող գործընթացների թիրախային խնդիրները, որոնք պետք է ստանան համապատասխան լուծումներ:

Վարչապետի հանձնարարականով մարզպետները պետք է ներկայացնեն մարզերի զարգացման ծրագրեր: Դրանց հիմքում պետք է լինի նոր աշխատատեղերի ստեղծումը, կրթական և մասնագիտական ծրագրերի շատացումը: Վերջինի դեպքում խոսքը գնում է գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման մասին: Մարզպետարանների վերաբերյալ նույնպես առկա են հստակ խնդիրներ: Պետք է գնահատվի վերջիններիս արդյունավետությունը, ներգրավվեն ներդրումներ և բացվեն նոր աշխատատեղեր:

Ակնկալվում է գյուղատնտեսության և կրթության ոլորտների պատասխանատուների համատեղ համագործակցության արդյունքում ուսումնասիրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում առկա կրթական ծրագրերը: Պետք է հասկանալ, թե որքանով են կիրառական այն հմտություններն ու գիտելիքները, որոնք տրվում են ուսումնական հաստատության կողմից, և դրա հիման վրա պետք է մարզերում կազմվեն համապատասխան ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել