Картинки по запросу աժՀերթական քառօրյան հասավ իր տրամաբանական ավարտին: Արդեն նշել եմ, որ այս հերթականի քննարկվող հարցերը բավականին միապաղաղ են ու ոչնչով աչքի չէին ընկնում, բացառություն էր կազմում միայն ՀԾԿՀ-ի տարեկան ծրագիրը:

Մի հետաքրքրիր միտում եմ նկատել. մեր խորհրդարանականներից ոմանք, երբ նկատում են ոչ այնքան առաջնային հարցերի քննարկում, ցուցաբերում են առանձնակի ակտիվություն, հատկապես իշխանական բլոկի պատգամավորները:

Այսօրվա պառլամենտի «հերոս-տղաները» Միքայել Մելքումյանն ու Թևան Պողոսյանն էին: Նշածս երկու գործիչներն այսօրվա տեղի ունեցած երեք նիստերը բառացիորեն տարան իրենց ուսերին: Մելքումյանը հիմնական զեկուցողին տալիս էր հարց, հետո հանդես գալիս հարակից զեկույցով, նրան հարց էր տալիս Թևանը, որից հետո երկուսով ելույթ էին ունենում մտքերի փոխանակման ժամանակ: Ահա այսպիսի կառուցողական ու կուրիոզ վիճակ, բայց սրա հիմնական պատճառն այն էր, որ դահլիճում ամայություն էր տիրում:

Սա խոսում է նրա մասին, թե մեր պառլամենտարիզմն ինչքան նայիվ մակարդակի վրա է գտնվում, քանզի մի քանի աշխատող պատգամավորիներից զատ՝ մնացածն ուղղակի թքած ունեն ԱԺ ամբիոնի վրա: Առավոտյան կոճակսեղմոցիից րոպեներ անց նրանք փութկոտ քայլերով լքում են ԱԺ կամարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել