Շոկոլադ

Միայն շոկոլադի մասին մտածելն արդեն իսկ ստիպում է ժպտալ: Սակայն չեք կարող շատ շոկոլադ ուտելով նորմալ քաշ պահպանել, քանի որ ժպիտն այդ դեպքում հաստատ կկորի: Սակայն… Շոկոլադը պարունակում է շատ հակաօքսիդանտներ՝  ներառյալ մագնեզիում, որն օգնում է անոթներին հանգտանալ՝ առաջացնելով արյան ցածր ճնշում և բարձրացնելով նյութափոխանակությունը: 70%-անոց շոկոլադե սալիկի մի քանի կտորը ոչ միայն կհանգստացնի Ձեզ, այլ նաև կազատի դեպրեսիայից ու հոգնածությունից: Այնպես որ հանգիստ կարող եք շաբաթական 2-3 անգամ դառը շոկոլադ ուտել:

 

Սուրճ

Մի բաժակ սուրճը կարող է առույգ պահել Ձեզ ողջ օրվա ընթացքում՝ օգնելով կայացնել հստակ որոշումներ և ժպտալ: Ամեն օր սուրճ օգտագործելը բարձրացնում է դոպամինի և սերոտնի մակարդակը: Սրանք քիմիական նյութեր են, որոնք ազատում են մեր օրգանիզմը բացասական էմոցիաներից: Կարող եք ամեն առավոտ մեկ բաժակ լավ սուրճ խմել՝ առանց որևէ բանից վախենալու:

 

Ձու

Խաշած թե ձվածեղ արված՝ անխտիր բոլորս էլ ձու շատ ենք օգտագործում: Ձվերը պրոտեինի հրաշալի աղբյուր են, որոնք օգնում են մարզասրահում անցկացրած երկար ժամանակից հետո պահպանել մկանների տաքությունը: Դրանք պարունակում են վիտամին D, որը մեծ դեր է խաղում իմունային համակարգի կարգավորման դերում՝ պաշտպանելով մեզ հարբուխից, մրսածությունից և ջերմության բարձրացումից: Այս վիտամինով հարուստ սնունդ, ինչպիսին օրինակ ձուն է, օգտագործելը օգնում է ազատվել դեպրեսիվ մտքերից՝ այդպիսով նաև խթանելով ավելորդ քաշի կորստին:

 

Հատապտուղներ

Ելակը, ազնվամորին, հապալասը և շատ այլ հատապտուղներ պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք ոչ միայն հրաշալի ազդեցություն են ունենում մաշկի վրա, այլև օգնում են պայքարել ծերացման դեմ:

 

Բանան

Բանանը հայտնի է ոչ միայն էներգիա հաղորդելու իր «կարողությամբ», այլ նաև պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն էլ իր հերթին կանխում է սրտային մի շարք հիվանդություններ: Բանանները նաև վիտամին B-ի մեծ աղբյուր են հանդիսանում, որն էլ իր հերթին նվազեցնում է դեպրեսիայի առաջանալու հավանականությունը: Տրամադրությունը բարձրացնելու համար ուղղակի կարող եք մեկ բանան ուտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել