Ընթանում է տրամաբանության քննություն.

Դասախոս.

- Ինքնաթիռում կա 500 աղյուս։ Աղյուսներից մեկն ընկնում է, քանի՞սն է մնում ինքնաթիռում

Ուսանող.

- Դե շատ հեշտ է, 499։

- Ճիշտ է, հաջորդ հարցը։
Ինչպե՞ս 3 քայլով փղին տեղավորել սառնարանում։

- 1. Բացել սառնարանի դուռը, 2. մտցնել փղին, 3. փակել սառնարանի դուռը

- Հաջորդը, ինչպե՞ս եղնիկին տեղավորել սառնարանում 4 քայլով

– 1. Բացել սառնարանի դուռը, 2. հանել փղին, 3. մտցնել եղնիկին, 4. փակել սառնարանի դուռը

- Հրաշալի է։ Կենդանիների արքա առյուծի ծնունդն է, նրան շնորհավորելու են եկել բոլոր կենդանիները՝ բացի մեկից, ինչու՞։

- Որովհետև եղնիկը դեռ սառնարանում է։

- Հրաշալի է, անցնենք առաջ։ Կարո՞ղ է տատիկը անցնել ճահճով, որը լիքն է կոկորդիլոսներով։

- Իհարկե կարող է, չէ՞ որ բոլոր կոկորդիլոսները գնացել են առյուծի ծնունդը նշելու։

- Շատ լավ է, իսկ հիմա վերջին հարցը։ Տատիկն անցավ դատարկ ճահճով, բայց մահացավ, ի՞նչ եղավ նրա հետ։

  • Հմմմ, երևի թե խեղդվեց։ 
  • Ոչ, նրա գլխին ընկավ աղյուսը, որն ընկել էր ինքնաթիռից։ Քննությունը չհանձնված է համարվում։

Fishki

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել