Ճապոնիայի բնակչության թվաքանակը 1920 թվականից ի վեր առաջին անգամ նվազել Է, իսկ 75-ից բարձր տարիքի ճաապոնացիների թիվն առաջին անգամ գերազանցել Է մինչև 15 տարեկան երեխաների և դեռահասների քանակը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով 2015 թվականի մարդահամարի տվյալները:

Երկրի բնակչության թվաքանակը կազմել Է 127,9 միլիոն, ընդ որում 61,8 միլիոնը տղամարդիկ են, 65,2 միլիոնը՝ կանայք:

65-ից բարձր տարիքի ճապոնացիների թիվը կազմել Է բնակչության ընդհանուր թվաքանակի 26,6 տոկոսը, 75-ից բարձր տարիքի քաղաքացիներինը՝ 12,8 տոկոս, մինչեւ 15 տարեկաններինը՝ 12,6 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել