Եթե ցանկանում եք բարելավել Ձեր առողջությունը և նիհարել, ապա առաջին հերթին հարկավոր է կարգավորել նյութափոխանակությունը, քանի որ այն մեծ ազդեցություն ունի էներգիայի բաշխման և ճարպերի յուրացման վրա։

BlogNews-ը կազմել է օգտակար խորհուրդների ցանկ, որի օգնությամբ դուք կկարողանաք բարելավել նյութափոխանակությունը՝ այդ կերպ հասնելով առողջության դրական տեղաշարժին։

Սնվեք ստույգ գրաֆիկով

Մեր օրգանիզմը խելացի է և ակնկալում է սնունդ ստանալ ստույգ ժամերի, այդ իսկ պատճառով այն ծախսում է ամբողջ էներգիան՝ իմանալով, որ նոր չափաբաժին է ստանալու։ Բայց եթե Ձեր սնվելու գրաֆիկը կայուն չէ, ապա օրգանիզմը խնայում է էներգիան։ Սնվելով 3-4 ժամը մեկ՝ Դուք չեք ունենա էներգիայի կուտակում, որը վերածվում է ճարպի։

Շատ հեղուկներ խմեք

Հեղուկների քանակը մեծ ազդեցություն ունի նյութափոխանակության վրա։ Երբ օրգանիզմը հեղուկի պակաս ունի, այն ավելի դանդաղ է վառում կալորիաները։ Այդ իսկ պատճառով հարկավոր է ավելի շատ ջուր խմել։ Եթե չեք կարողանում ջուր խմել, կարող եք դրա փոխարեն կանաչ թեյ խմել։

Շատ կաթնամթերք օգտագործեք

Կաթնամթերքը պարունակում է շատ օգտակար նյութեր, որոնք օգնում են ազատվել ճարպերից և մկաններ կերտել։

Ֆիզիկապես ակտիվ եղեք

Ցանկացած տեսակի ֆիզիկական ակտիվություն օգնում է բարելավել նյութափոխանակությունը։ Մշտապես մարզվեք արագ և արդյունավետ նիհարելու համար։

Շուտ արթնացեք

Արևի լույսը նույնպես օգնում է բարելավել նյութափոխանակությունը։ Առավոտյան արևը օգնում է օրգանիզմին կարգավորելու այդ կենսաբանական գործընթացները։

Մի՛ հրաժարվեք ածխաջրերից

Մի՛ սահմանափակեք ածխաջրերի ընդունումը։ Չնայած որ շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս դա անել, իրականում Դուք նիհարում եք ոչ թե ճարպերի, այլ օրգանիզմի ջրազրկման հաշվին։ Առողջ նիհարելու համար հարկավոր է բալանսավորված սնվել։

Հրաժարվեք ճաշերից առաջ թեթև սնվելուց

Օրգանիզմն օգտագործում է սնունդից ստացվող էներգիան 3-4 ժամվա ընթացքում։ Երբ վերջանում է այդ էներգիան, այն սկսում է օգտագործել սեփական ճարպերը, և Դուք նիհարում եք։ Եթե Դուք սնվում եք նաև ճաշերի արանքում, ապա օրգանիզմը չի յուրացնում կուտակված ճարպերը, և Դուք մնում եք գեր և էլ ավելի եք գիրանում։

Յոդացված աղ օգտագործեք

Այժմ շատ է օգտագործվում ծովի աղը, սակայն դա այնքան էլ առողջարար չէ։ Ավելի արագ նյութափոխանակության համար հարկավոր է յոդացված աղ օգտագործել։

Օրգանական սնունդ օգտագործեք

Ոչ օրգանական սնունդի մեջ օգտագործվում են մի շարք վնասակար քիմիկատներ, որոնք բացասական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա և բերում ճարպակալման։ Խուսափեք այսպիսի սնունդից և օգտագործեք բացառապես օրգանական սնունդ։

Շատ երկաթ պարունակող սնունդ օգտագործեք

Երկաթի պակասը կարող է բերել մկաններում թթվածնի պակասի, ինչը մեծ հետք է թողնում առողջության վրա։ Շատ միս, ձուկ և խնձոր կերեք, որպեսզի վերականգնեք երկաթի պակասը։

Մի՛ նյարդայնացեք ամեն ինչի պատճառով

Նյութափոխանակության խնդիրների մեծ մասը ծագում են սթրեսային իրավիճակներում հայտնվելու պատճառով։ Երբ մենք սթրես ենք տանում, դանդաղում է նյութափոխանակությունը, ինչը բերում է գիրացման։ Խուսափեք այն ամենից, ինչը կարող է նյարդայնացնել Ձեզ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել