ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը համերաշխ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու հարցում։ Նրա խոսքով՝ մեղավորը Ռուսաստանն է, որը հաքերային հարձակումների միջոցով հարձակվում է ամերիկյան ազատության և ժողովրդավարության վրա, հաղորդում է RIA Novosti-ն։

Պետքարտուղարը նաև նշել է, որ Եվրոպայի և Վաշինգտոնի երկրները կշարունակեն պահպանել սահմանփակումները Մոսկվայի դեմ Ուկրաինայում գործողությունների պատճառով։

Քերիի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-իմիասնությունը ավելի ուժեղ է դառնում, քանի որ Ռուսաստանի նախագահը փորձում է միջամտել ամերիկյան դեմոկրատական համակարգի գործունեությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել