Մենք հաճախ տարբեր պանդոկների սեղաններին փռված կարող ենք տեսնել այս կտորները։ Սրանք հիմնականում ներկայացվում են հայկական մշակույթի համատեքստում երևի տարազների գույներին նմանեցնելու պատճառով, սակայն այս կտորները ոչ մի տիպի առնչություն չունեն մեր զարդանախշերի հետ։ Ինչո՞ւ բերեցի հենց պանդոկների օրինակը, քանի որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը սնվում է պանդոկներում, որտեղ տեսնում է սա և ընկալում որպես հայկական զարդանախշ։ Դուք խնդիր չե՞ք տեսնում, ես տեսնում եմ։
Տարբեր էքսպոների, ցուցադրությունների, պարային խմբակների մեջ նույնպես այս կտորները ներմուծվել են, օրինակ, հայկական չրերի ցուցադրությանը մասնակցող աղջիկները կրում են հագուստ ահա այս կտորով, դուք կասեք՝ և՞, եթե խնդիր չտեսաք, ես տեսնում եմ։
Այս զարդանախշերով կտորները Հայաստանում չեն արտադրվում, սրանք հիմնականում ներկրվում են, ենթադրում եմ՝ Իրանից, փաստորեն, ի՞նչ ենք մենք անում. մենք այլ երկրի մշակույթ, որը, ընդունում եմ, գույներով մի քիչ նման է մեր տարազների երանգներին, տարածում ենք, մեր աչքը սովորեցնում նրան, որ սա մերն է, մի բան էլ ավելին՝ Հայաստան եկած զբոսաշրջիկին ենք սա մատուցում։
Ձեզ դո՞ւր եկավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել