Картинки по запросу ռոբերտ մելքոնյանԵս հիմա եմ հասկանում դուբայներ, թուրքիաներ, մյուս երկրներ մեկնող, Երևանի մայրուղիներում, զվարճանքի վայրերում կանգնող կարճափեշ, կարմրապռոշ, գունագեղ, կանչող զգեստներ, կալգոտկաներ հագած հին մասնագիտության տեր կանանց… Երբ նրանք սկսում են այդ «գործունեությամբ» զբաղվել և էլ չեն թարգում… Ինչու՞…
Որովհետև կարծես հասկանում եմ նաև քաղաքական դաշտում ծլող-չծաղկող, ծլվլացող, խռխռացող, այդ դաշտում սթրված, արևակող անող, իրենց անբարո ու տգեղ մարմինները ցուցադրող քաղաքական, հասարակական ուժերին ու շարժումներին...
Տարբերություն չկա, թե մարմնիդ որ մասը վաճառքի կհանես ընդհանուր օգտագործման համար…
Ինչե՞րն են արագ բազմանում։ Ճիշտ եք, ճագարները, սնկերը, միկրոբները, մանրէները, վիրուսները, տառականները, տականքները… Եվ սկսում են տրվել, բազմանալ, նոր շարժումներ, նոր ալյանսներ, նոր կուսակցություններ բացել, փակել, զուգավորվել, խաչասերվել, այլասերվել, փակած ու կիսաբաց էջերը բացել, կրկեսային, էժանագին խնդաշոուներ կազմակերպել, թագավորանիստ ապրանքները ծնկաչոք ու լալահառաչ շրջափակել։ Եվ այդ ամենը իբր թե միայն ու միայն վեհ ու ազնիվ նպատակներով։
Մի խոսքով՝ Սոդոմ-Գոմոր՝ հին աշխարհի, հին մասնագիտությանը բնորոշ, նորագույն զարգացումներով։ Տալիս են, տրվում են, բացում են, փակում են, քսվում են, կպնում են, զիջում են, հաճոյանում, խաչասերվում, տրոհվում, բազմանում, բազմանում, բազմանում…
Հո՛պ, արա՛, հերիք է, ուշքի եկեք, ժողովուրդը հոգնել է ձեզանից, ինչպես իրեն հարգող մարդը փողոցում կանգնող բացիլակիր, էժանագին աղջիկների ծառայությունից։
Քաղաքականությունը, կուսակցություններն էլ եք սարքել բենզա-գազա-ստամոքսալցման կայանների, առևտրի սրահների նմանակող, կապկող օբյեկտների նման։ Ծլող ու վաճառքի հանվող, լավագույն դեպքում վարձով տրվող կամ ընդհանուր օգտագործման։ Քաղաքականությունը դարձրել եք խոպան, արկածախնդրության, ահաբեկչության և գործունեության փորձադաշտ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել