Image result for ՎարչապետԻնչպե՞ս ասել մի բան և միաժամանակ չասել։ Վարչապետն ասում է, թե նախկին պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների մասին փաստեր ունենալու դեպքում պետք է դիմել իրավապահ մարմինների։ Դե մեր երկրի արդեն գլխավոր շոումենը գտել է կոռուպցիայի դեմ պայքարողի տպավորություն ստեղծելու, միաժամանակ դրա դեմ պայքարի բոլոր հնարավորությունները արգելափակելու ձևը։
Մի հարց վարչապետին. իսկ ինքը իր ենթակայության տակ գտնվող արդարադատության կամ իրավապահ համակարգի այլ կառույցներով ինչի՞ համար է, այս մարդն իսկապես կարծում է, թե պաշտոնյաների չարաշահումների վերաբերյալ հետքննություն անելը, փաստեր հավաքելը լրագրողների գործն է, չնայած որ շատ լրագրողներ զբաղվում են հետաքննական լրագրությամբ, բայց նրանք իրավապահներ կամ իրավաբաններ չեն, նրանցից հասնում է միայն հրապարակել հավաքած տվյալները, իսկ արդեն դրանք ուսումնասիրելը և մատների արանքով չնայելը պետության և հենց վարչապետի գործն է։ Կամ ի՞նչ, վարչապետը կարծում է, թե դա հասարակ ժողովու՞րդը պետք է անի, որի բոլոր ներկայացուցիչներն անգիր գիտեն՝ ով, երբ և ինչպես է թալանում այս երկիրը, հիմա ի՞նչ, վարչապետը այս օրվա հացի խնդրով տառապող մարդկա՞նց է առաջարկում իրեն թալանողներով զբաղվել, որ հետո էլ սուտ մատնություն ձևակերպվի, և մարդիկ մի կրակից մյուս կրակը ընկնեն։
Մի խոսքով՝ վարչապետը լավ գտել է կոռուպցիայի դեմ չպայքարելու, բայց դրա տպավորությունը ստեղծելու ձևը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել