Տրանսպորտի և կապի նորանշանակ նախախարը գերազանցեց իր նախորդներին։ Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, թե Հյուսիս-Հարավ նախագիծը նպատակահարմար չի համարում։ Այս մարդը կա՛մ առհասարակ չի հասկանում, թե որոնք են կոմունիկացիաների ոլորտում մեր հանարապետության համար անհապաղ հաղաթահարելու անհրաժեշտություն ունեցող խնդիրները, կա՛մ էլ միտումնավոր Հայաստանը զրկում է այս ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհից։
Ընդհանրապես, ինչպես Կարեն Կարապետյանի նշանակած մյուս բոլոր նախարարները, այս մեկը ևս իր ոլորտին վերաբերող առանց որևէ լուրջ նախագիծ կամ ծրագիր ներկայացնելու միայն կասեցնում կամ վատաբանում է նախորդ կառավարության կողմից օրակարգ բերված կամ արդեն ընթացքի մեջ գտնվող նախագծերը։
Նախ՝ Կարեն Կարապետյանը, ով իրենց կոռումպացված համակարգի դեմ պայքարի առաջամարտիկ է կնքել, լավ կանի ուսումնասիրի կամ նման հանձնարարական տա, թե ինչպես և ովքեր փոշիացրին Համաշխարհային բանկից վերցված այն վարկը, որով պետք է կառուցվեր ճանապարհը, երկրորդ՝ նախագիծը ոչ թե կասեցնել, այլ պետք է դրա փողերը թալանածներից գողոնը հետ բերել և այլ միջոցների համադրությամբ ավարտին հասցնել այս հույժ կարևոր նախագիծը։
Եթե այս նախագիծը կասեցվեց, ինչպես օրինակ վերջնականապես լռեցվեցին Իրանից Հայաստան գազի ներմուծման մասին բոլոր խոսակցությունները, ուրեմն՝ Կարեն Կարապետյանը Կրեմլի կատարածուն է, որն արդեն ուղղակի կերպով Հայաստանին զարգացման ոչ մի շանս չթողնող քաղաքականության իրացնողն է Հայաստանում։
Եվ առհասարակ, ինչպե՞ս կարելի է վստահել մի մարդու, որի նախարար կոչվածը կասկածի տակ է դնում մեր պետականության գոյության համար կարևոր, մեր երկրի հյուսիսը հարավին կապող այս ճանապարհի անհրաժեշտությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել