Նեղ հագուստ կրելը կարող է առողջական բազմաթիվ խնդիրներ առաջացնել:

Մասնավորապես, չափազանց նեղ տաբատներն ու ջինսերը, որոնք որովայնը «հարթեցնում են», մեծացնում են ճնշումը փորի ստորին հատվածում, ինչի հետևանքով ստամոքսային թթուն բարձրանում է կերակրափող և այրոց առաջացնում:

Դա ժամանակի ընթացքում կարող է բորբոքումներ, ուռուցքներ և նույնիսկ քաղցկեղ առաջացնել:

Հետազոտությունն իրականացրել են Բրիսթոլի ֆիզիոթերապիայի կլինիկայի մասնագետները:

Բացի այդ՝ որովայնի արհեստական սեղմումը խանգարում է շնչառությանը, ինչի հետևանքով օրգանիզմում կարող են խուճապային տրամադրություններ ու սթրես առաջանալ, մարդն այդ դեպքում սկսում է անզուսպ վարք դրսևորել:

Image result

Կոնքից ազդր անցնող նյարդը սեղմ պայմաններում սկսում է թմրել, ու ցավեր են ի հայտ գալիս:

Նեղ հագուստը տղամարդկանց մոտ կարող է ճողվածք առաջացնել:

Չափազանց նեղ օձիքով վերնաշապիկները վտանգում են աչքը:

Image result

Ճնշումը վզի մկանների ու անոթների վրա մեծացնում է աչքի ներքին ճնշումը` երևան հանելով տեսողական խնդիրներ ու գլխապտույտներ:

Նեղ կոշիկները կարող են ոտքի մատների հոդերի ձևափոխումներ առաջացնել, դրանք շարունակ կրելն իդեալական պայման է սնկային հիվանդությունների առաջացման համար:

Նեղ ներքնազգեստները, մասնավորապես՝ սինթետիկ անդրավարտիքները, կանանց մոտ կարող են միզապարկի բորբոքումներ առաջացնել, իսկ տղամարդկանց մոտ` անպտղության պատճառ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել