Image result for Порно вредит здоровьюԱմերիկայի Յուտա նահանգում պոռնոգրաֆիայի դեմ օրենք են ընդունել։ Օրենքի համաձայն՝ կա ցուցակ, ըստ որի՝ պոռնոգրաֆիան պետք է ճանաչել մարդու առողջության համար վտանգավոր։


Փաստաթղթում նշվում է, որ պոռնոն ստեղծում է «ոչ առողջ սեքսուալ կոնտեքս», նպաստում է անչափահասների հիպերսեքսուալիզացիային, ձևավորում է սեքսի մասին ոչ ճիշտ պատկերացումներ։ Աղջիկներին պոռնոգրաֆիան սովորեցնում է, որ կնոջը օգտագործում են, իսկ տղաներին, որ նրանք պետք է օգտագործեն կնոջը։ Բացի դրանից՝ օրենքում ասվում է, որ պոռնոգրաֆիան կախվածություն է առաջացնում, արդարացնում է սեքսուալ բռնությունը ու առաջացնում է էմոցիոնալ ու բժշկական խանգարումներ։

Image result for Порно вредит здоровью


Կախվածություն առաջացնում է պոռնոգրաֆիան, թե ոչ, դեռևս վերջնական պատասխան ոչ ոք չի կարողանում տալ։ Փորձագետներն այս հարցում չեն կարողանում համաձայնության գալ։ Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի մշակած փաստաթղթում պոռնոգրաֆիայի՝ կախվածություն առաջացնելու մասին նշված է. «Այդ փաստաթղթի 5-րդ հրատարակության մեջ քննարկվում է ներառել պոռնոգրաֆիան որպես «հիպերսեքսուալ խանգարում», որի տարատեսակներից մեկն է համարվում ձգտումը պոռնոգրաֆիայի։ Այնուամենայնիվ, այս երկու եզրույթներն էլ չեն հիմնավորվել փաստերով։
Քեմբրիջի համալսարանի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ կոմպուլսիվ սեքսուալ վարք(կախվածություն սեքսից) ունեցող մարդկանց ուղեղը պոռնոգրաֆիայի ցուցադրմանն արձագանքում է նույն կերպ, ինչ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց ուղեղը թմրանյութի լուսնկարին։ Միևնույն ժամանակ հետազոտության տեքստի մեջ ուղիղ գրված է՝ դա չի նշանակում, որ պոռնոն ինքն իրենով կախվածություն է առաջացնում։

Image result for Порно вредит здоровью


Հարկ է խոսել նաև այն մասին, թե արդյոք մարդիկ շատ են նայում պոռնո։
Pornhub-ի տվյալներով՝ 2015 թվականին ամենից շատ պոռնո նայել են ԱՄՆ-ում։ Այդ կայքում օտատերերը միջին տվյալներով անցկացրել են 9 րոպե 20 վայրկյան։ Ամենից շատը պոռնհաբում մնում են ֆիլիպինցիները՝ 12 րոպե 45 վայրկյան։ 
Կայքն ունի նաև սեռային ու տարիքային վիճակագրական տվյալներ։ Օգտվողների միայն 24 տոկոսն է իգական սեռի, այցելուների կեսից ավելին՝ մոտ 60 տոկոս, 34 տարեկանից փոքր են ու ավելի քիչ են կայքում մնում, քան 35 տարեկանից մեծերը։
Կախվածություն պոռնոգրաֆիայից համարվում է այն, երբ մարդն ինքն է նկատում, որ չարաշահում է նայելը։ Կամ երբ դա խնդիրներ է առաջացնում աշխատանքի վայրում ու ընտանիքում։ Կան տվյալներ, որոնց համաձայն՝ պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցող մարդիկ փնտրտուքների վրա վատնում են շաբաթական 11-12 րոպե։


Image result for no porn


Ինտերնետում կան թեստեր, որոնք կօգնեն պարզել՝ ունե՞ք կախվածություն պոռնոգրաֆիայից, թե՞ ոչ (չնայած այն բանին, որ դեռ բանավեճերը շարունակվում են երևույթի գոյության շուրջ)։ Ինչպես և մյուս թեստերը, այս մեկին էլ պետք է շատ զգուշավորությամբ վերաբերվել ու միանշանակ չընդունել արդյունքները։ Այդ պատճառով, եթե իրոք ուզում եք պարզել՝ ունե՞ք կախավածություն, ավելի լավ է դիմել հոգեբանի։
Թարգմանությունը՝ BlogNews.am
Հոգեբանների կարծիքով՝ պոռնոգրաֆիան կարող է սեքսի մասին, մարդկանց միջև հարաբերություններ մասին անիրական պատկերացումներ ձևավորել, նաև կանանց՝ անադեկվատ ընկալման պատճառ դառնալ։ Պոռնոյում ոչ թե գերակշռում է ագրեսիայի թեման, այլ մարդու վրա վերահսկողություն ունենալը, դրա համար դիտողի մոտ կարող են ջնջվել համաձայնության հասկացության, բռնության ու հաճույքի սահմանները։

Նյութը՝ meduza.io-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել