«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում կոշտ քննադատության է ենթարկել Կապի և տրանսպորտի նորանշանակ նախարարի հայտարարությունը Հյուսիս–Հարավ ավտոմայրուղու շինարարության նախագծի վերաբերյալ, որում նա կասկածի տակ էր առել ռազմավարական նշանակության այս նախագծի նպատակահարմարությունը։

«Կառավարության Կապի և տրանսպորտի նախարարն ասում է՝ իրենք դեռ պիտի նայեն՝ որքանով է Հյուսիս–Հարավը նպատակահարմար։ Էս արդեն քաղաքական անգրագիտության եզրային կետն է։ Մեր հարևաններից Թուրքիայի հետ չունենք քաղաքական հարաբերություւններ, Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, միայն Վրաստանի ու Իրանի հետ են սահմանները բաց։ Հիմա մենք էդ երկու երկրները կապող ճանապարհ պիտի ունենա՞նք, թե՞ ոչ։ Եթե մտածում է, որ էդ ճանապարհն էլ մեզ պետք չի, ուրեմն ես կարող եմ ասել, որ Ռուսաստանից իրենց տերերն են հրահանգել, որովհետև անհեթեթ է մտածել, որ երկիրը, որն ուզում է նաեւ տուրիզմով հրապուրիչ դառնալ, չունենա ճանապարհներ կամ լավ ճանապարհներ»,– ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել