Լսեք, դիտարկեք և օգտվեք այն աշխարհի առավելություններից, որում ապրում եք

Առողջ լինելու և զարգանալու համար Ձեր ուղեղը, ինչպես բոլոր մնացած մկանները, մարզման կարիք ունի։ Օրական մի քանի րոպե մտավոր վարժություններ անելը ոչ միայն ավելի կամրապնդի Ձեր մտավոր ունակությունները, այլև կբարելավի հիշողությունը և կօգնի հասնել մտավոր հանգստության։

Այդ իսկ պատճառով BlogNews–ը որոշել է կազմել 10 սովորությունների ցանկ, որոնց օգնությամբ դուք կբարելավեք Ձեր մտավոր ունակությունները։

1. Դիտարկել

Ինչ -որ բան դիտելը դեռ դիտարկել չէ. դիտարկելը տեսածը վերլուծելն է։ Վերլուծելու ընթացքում դուք կնկատեք հազարավոր բաներ, որոնք վրիպել են Ձեր տեսադաշտից ամբողջ կյանքի ընթացքում։ Կլանեք Ձեզ շրջապատող ամեն ինչ և երբեք մի՛ դադարեք երազել։

2. Սովորել

Եթե դուք բացեք Ձեր գիտակցությունը և երբեք չդադարեք սովորել, Ձեր ուղեղը կհարմարվի դրան և մշտապես կցանկանա էլ ավելի շատ բաներ իմանալ։ Գնահատեք սովորելու ցանկացած հնարավորություն, և մշտապես ձգտեք շփվել ձեզանից ավելի խելացի և լայն մտահորիզոն ունեցող մարդկաց հետ։

3. Լսել


Երբ դուք լսում եք Ձեզ շրջապատող աշխարհի ձայները, դուք ինչ–որ չափող կլանում եք այդ աշխարհը։ Երբ զբոսնում եք փողոցով, ուշադրություն դարձրեք բոլոր ձայներին և նույնիսկ այլ մարդկանց խոսակցություններին. այդ կերպով դուք կպարզեք, թե ինչպես են մտածում այլ մարդիկ։

4. Փորձարկել

Եթե դուք դուր չգաք Ձեր հարմարավետության գոտուց և չփորձեք նոր բաներ, ապա բաց կթողնեք իրադարձություններ, որոնք կարող են ամբողջովին փոխել ձեր կյանքը։ Մշտապես նոր բաներ փորձեք, նոր երևույթների մասին կարդացեք, նոր ոլորտներ ուսումնասիրեք։

5. Ընդարձակվել


Երբեք մի՛ մնացեք Ձեր սկզբնական գիտելիքներով։ Կասկածի տակ դրեք ամեն բան, որպեսզի աստիճանաբար զարգացնեք Ձեր գիտելիքները. այս կերպ Ձեր ուղեղը կսովորի անդադար զարգանալուն և նոր ինֆորմացիա յուրացնելուն։

6. Խոսել

Սովորեք Ձեզ շրջապատող մարդկանցից։ Կիսվեք Ձեր ունեցած ինֆորմացիայով այն մարդկանց հետ, ովքեր նույնն անում են Ձեզ հետ։ Նոր մտքեր ձևավորեք և արտահայտեք և մշտապես նոր բաներ սովորեք բոլոր տեսակի փորձերին։

7. Մարզանք


Մարմինը և միտքը մեկ ամբողջություն են։ Եթե մեկը լավագույն վիճակում չէ, դա կարող է անդրադառնալ նաև մյուսի վրա։ Օրական մի քանի րոպե ծախսեք զանազան տրամաբանական խնդիրներ լուծելու վրա։

8. Մեդիտացիա

Եթե դուք սկսեք հետևել ձեր մտքերին, ապա ավելի շատ բան կհասկանաք սեփական եսի մասին։ Մեդիտացիան կօգնի հասնել դրան, ինչպես նաև հնարավորություն կտա հանգստացնելու ուղեղը։

9. Հնարավորությունների վերլուծություն


Փորձեք ստանդարտից դուրս մտածել և մշտապես փնտրեք մեկից ավել պատասխաններ։ Երբեք մի դադարեք հետազոտել գաղափարները և անընդհատ հնարավոր դեպքեր մշակեք և գտեք զանազան խնդիրների հնարավոր լուծումներ։

10. Խաղացեք ձեր մտքերի հետ

Երբեք անիմաստ չէ միտքը տարբեր վայրեր հասցնելը։ Ձեր ուղեղում ստեղծեք այն ամենը, ինչ ցանկանում եք և այնպես արեք, որ այդ միջավայրում ամեն ինչ հնարավոր լինի։ Այս կերպ մարզելով ուղեղը՝ դուք նույնիսկ կբարելավեք Ձեր հումորի զգացումը։

Այս սովորություններով հաջողության հասնելու գաղտնինք այն է, որ դրանք պետք է ամենօրյա բնույթ ունենան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել