Բոլորս էլ գիտենք, որ մեր յուրաքանչյուր երազ ինչ-որ նշանակություն ունի: Դրանցից շատերի իմաստերն անհայտ են, մնացածինը ազատ են քննարկման համար: Սակայն կան հաճախ հանդիպող մի քանի երազներ, որոնց նշանակությունները ուսումնասիրվել են և պարզվել:

Հետապնդում

Երազում մենք հետապնդման մեջ ենք գտնվում, եթե իրական կյանքում ծանր և վտանգավոր զգացմունքներ ենք ունենում։ Այսպիսի երազներ տեսնելն օգնում է հասկանալ, որ կյանքում զգուշանալ է պետք։

Եթե Ձեզ անծանոթ մեկն է հետապնդում, ապա Ձեր կյանքում հստակության կարիք ունեք։ Կամ դա կարող է լինել որևէ գաղտնիքի կամ այնպիսի բանի դրսևորում, որի համար մեղավոր եք զգում կյանքում։

 

Սթրեսային թեստեր

Փորձագետ Քրեյգ Համիլթոն-Փարքերը ասում է, որ երազում թեստային աշխատանք եք լրացնում, եթե Ձեր ինքնագնահատականը ցածր է։ Սա կարող է լինել և՛ դպրոցում, և՛ աշխատանքի վայրում, և՛ հարաբերությունների մեջ։ Զարգացնելով կարողություններդ կամ անընդհատ հաջողությունների ձգտելով և հասնելով՝ այս մղձավանջները կարող եք անցյալում թողնել:

 

Բարձր տեղից ընկնել

Շատերը կհաստատեն, որ սա բոլորի մոտ ամենահաճախ կրկնվող երազներից է: Ցած ընկնելը նշանակում է, որ Դուք ինչ-որ իրավիճակում կորցրել եք տիրապետումը՝ անփութության պատճառով: Անփութության պատճառը նորից կարող է տարբեր լինել՝ աշխատանք, սեր կամ մասնագիտական հարցեր: Իրականում այս երազը միշտ չէ, որ վատ նշանակություն է ունենում: Եթե ցած ընկնելուց հանգստություն եք զգում, ապա ինչ-որ անվերահսկելի փոփոխություն է սպասվում, որը դեպի լավը կփոխի Ձեր կյանքը:

 

Հանդիպում աստղի հետ

Սա հաճախ հանդիպող երազ է, և արթնանալուց հետո կարող եք հիասթափություն զգալ, քանի որ իրականությունն այլ է: Հաճախ սա պատահում է, եթե աստղին հեռուստացույցով կամ ամսագրում եք տեսել: Դուք կարող եք չգիտակցել, բայց որևէ աստղի մասին երազ կարող եք տեսնել նաև եթե նա ունի այնպիսի հատկանիշ կամ բնավորության գիծ, որի մասին կցանկանայիք ավելի շատ բան իմանալ:

 

Ուշացումներ

Ուշանալը երազներում կարող է խոսել այն մասին, որ իրական կյանքում Դուք ողողված եք պարտականություններով: Երևի կորցնում եք Ձեր կյանքի մի մեծ մասը, քանի որ չեք կարողանում կառավարել ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել