Image result for Սամվել ԱլեքսանյանPosterioribus Armenia animo
--------------------------------------------

Որքան հասկանում եմ, եկել է Սամվել Ալեքսանյանի սնանկացման ժամանակը:
Պարզ տրամաբանությունն ասում է, որ եթե մեկն ասում է, որ եթե իմ հետ մի բան պատահի, ուրեմն՝ մեղադրեք Այսինչին, ապա հաջորդ քայլում այդ բանը պատահում է, և մեղադրում են Այդինչին:
Բյուջեն և մյուս հիմնադրամները կերվել են, և այդ պարզ տրամամաբանությունը հուշում է, որ եկել է Մեծ կուլակաթափության ժամանակաշրջանն ավելի մեծ կուլակների փրկության համար, և կուլակաթափման ժամանակ այդ ունեցվածքն, առավել ևս եթե դա համակարգաստեղծ նշանակություն ունի, պետք է սնանկացումից հետո վաճառվի դրսից եկած որևէ համակարգաստեղծ ներդրողներին:
Հետևենք զարգացումներին: Նաև հետևենք UCOM-ի և մյուս նմանատիպ կառույցների ճակատագրին: Նաև հասկանալի է դառնում Ծառուկյանի՝ «քաղաքականություն» վերադառնելու դրդապատճառները, փաստորեն, դա ինքնափրկության փորձ է:
Վերջապես օլիգարխներն ու կուլակները սկսում են հասկանալ, որ դեմոկրատիան ու օրինականությունն իրենց փրկության երաշխիքն են, բայց, կարծես թե, արդեն ուշ է ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել