Թուրքիան հայտարարել է, որ սիրիական ռազմական ինքնաթիռը տակառային ռումբեր է նետել Սիրիայում կռվող ընդդիմադիր ապսամբների վրա, որոնց աջակցում է Թուրքիան։ Եթե տեղեկատվությունը հաստատվի, սա կլինի առաջին ուղիղ բախումը սիրիական բանակի և թուրք զինվորականների միջև, հաղորդում է Reuters-ը։

Թուրք զինվորականների փոխանցմամբ՝ ուղղաթիռը, որն ամենայն հավանականությամբ պատկանում է Բաշար Ալ-Ասադի ուժերին, ռումբեր է նետել «Սիրիական ազատ բանակի» մարտիկների վրա, ինչի հետևանքով զոհվել է 2 մադ, վիրավորվել՝ 5-ը։

Սիրիական բանակը դեռևս չի մեկնաբանել սույն տեղեկատվությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել