«Բորուսիա». Օբամեյանգն արժե 78 մլն եվրոAysor.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մադրիդյան «Ռեալին» տեղեկացրել է, թե որքան արժե թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը։ Եթե ակումբն իրատեսորեն ցանկանում է հրավիրել Օբամեյանգին, պետք է նրա համար վճարի 78 մլն եվրո, հայտնում է Football.ua-ն:

27-ամյա հարձակվողի պոտենցիալ տեղափոխությանը կարող է խանգարել միայն ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքը, որի համաձայն, մադրիդցիներին արգելված է նոր խաղացողների հայտավորել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել