Վահանաձև գեղձը անփոխարինելի դեր է կատարում մարդու օրգանիզմի համար: Այն արտադրում  է տիրոկսին՝ հորմոն, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակությանը, սրտի կանոնավոր աշխատանքին, իսկ երեխաների պարագայում՝ նորմալ աճին: Հետևաբար, վահանաձև գեղձի ֆունկցիաների խախտումները մարդու առողջության համար լուրջ խնդիրներ են ստեղծում:

Իսկ հիմա կարևոր դիտարկում. պետք է իմանալ, որ գոյություն ունեն վահանաձև գեղձի խախտումների երկու տեսակ՝ հիպերտիրեոզ և հիպոտիրեոզ:

Հիպերտիրեոզի դեպքում վահանաձև գեղձը գերակտիվ է և չափից շատ ավելի հորմոններ է արտադրում:

Հիպերտիրեոզի ախտանշաններն են՝

Մեկ առաջադրանքի վրա կենտրոնանալու դժվարությունը

Մոռացկոտությունը

Ճաշացանկի մեջ նախասիրությունների փոփոխությունը

Զարկերակի և սրտի աշխատանքի գերակտիվություն

Ցիկլի խանգարումներ

Հոգնածություն

Ջերմություն և քրտնարտադրություն

Քնի խանգարումներ

Դեպրեսիա, տագնապային և դյուրագրգիռ վիճակ

Քաշի կորուստ

Հիպոտիրեոզ

Պետք է իմանալ, որ վահանագեղձի ֆունկցիայի խանգարման այս տեսակը սովորաբար առաջանում է, երբ վահանաձև գեղձի ակտիվությունը նվազում է և այն չի արտադրում վահանագեղձի հորմոնների բավարար քանակություն:



Հիպոտիրեոզի ամենատարածված ախտանշաններն են՝

Ջարդվող եղունգներ

Փորկապություն

Քաշի ավելացում


Մկանային կծկումներ

Ցիկլի կրճատում
Պարանոցի դիմային մասի այտուցում


Մոռացկոտություն

Չոր մաշկ և մազեր

Դեպրեսիա

Եթե Դուք արդեն հանձնել եք համապատասխան անալիզներն, ու պարզվել է, որ Ձեր վահանաձև գեղձի խախտումները պայմանավորված են օրգանիզմում յոդի քանակի պակասի հետ, ապա այս բաղադրատոմսը իսկական բալասան կարող է լինել Ձեր խնդիրներին:

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

40 հատ ընկույզ

1կգ օրգանական մեղր

Մեկ մեծ կամ մի քանի ապակյա տարաներ

Պատրաստաման եղանակը՝

Լվացեք ամբողջական ընկույզները,  մանրակրկտորեն չորացրեք կեղևը և սրածայր դանակի օգնությամբ անցքեր բացեք դրանց վրա: Ընկույզները տեղավորեք ապակյա տարայի մեջ և մեղր լցրեք:  Տարան պետք է մնա բաց ու արևի լույսի տակ: 40 օր հետո քամեք հեղուկը այլ ապակյա տարայի մեջ և այդպես պահեք:  

Օգտագործման եղանակը՝

Պարզապես անընդմեջ ընդունեք այն օրական երկու անգամ՝ երկուական ճաշի գդալ չափաբաժնով:

Նյութը՝ blogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել