Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի շարժիչը բռնկվել էՄոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում «ЮТэйр» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչներից մեկը թռիչքից առաջ բռնկվել է: Օդանավը պատրաստվում էր ուղևորվել Երևան:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին գիշերը 2-ին: Բռնկման պահին ուղևորները գտնվում էին ինքնաթիռի սրահում: Նրանք տարհանվել են: Տուժածներ չկան, հայտնում է Life-ը:

Տարհանված ուղևորները Երևան են ուղարկվել այլ ինքնաթիռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել