Image result for արցախԵրբ ապրիլյան պատերազմից հետո բոլորս խոսում էինք Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված նոր իրադրությունից, ուստի և այդ իրադրությամբ թելադրված հայկական կողմի նոր մոտեցումների մշակումից, հույս կար, որ իսկապես բանակցային գործընթացը կսկսվի նոր, մաքուր էջից, բայց երեկ Երևանում Ուորլիքի արած հայտարարությունները ևս մեկ անգամ վկայեցին այն մասին, որ մենք այն նույն փակուղու մեջ ենք, որի մեջ եղել ենք մինչև քառօրյա պատերազմը։ Իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ ոչ միայն բոլորովին նոր բանակցություններ չմեկնարկեցին, այլ այդ գործընթացը շարունակվեց կառուցվել և ծավալվել նախկին սխալ հունի վրա։ Ուորլիքի հայտարությունները, եթե փորձեմ կրճատ վերաձևակերպել, ոչ այլ ինչի մասին էր, քան բոլորիս քաջ հայտնի «տարածքներ կարգավիճակի» դիմաց հայկական կողմի համար չափազանց վտանագավոր սկզբունքի մասին։
Փաստորեն, ինչպես ապրիլյան պատերազմից առաջ, երբ մեր պետությունը շատ կարևոր մանրամասներ թաքցնում էր հասարակությունից, այնպես էլ հիմա հայկական կողմը լուռ համաձայն է այս սկզբունքի հետ, քանի որ հակառակ դեպքում ուղղակի չէր շարունակի նման ուղով տարվող բանակցությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել