Image resultՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն այն է, որ Վաշինգտոնը Ռուսաստանին տեսնի որպես գերտերություն։

Կլեպերն այդ մասին հայտարարել է Նյու Յորքում տեղի ունեցած Միջազգային գործերով խորհրդի կոնֆերանսի ժամանակ. «Վլադիմիր Պուտինը Ռուսաստանը տեսնում է որպես մեծ երկիր, գերտերություն։

Նրանց գլխավոր նպատակն այն է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին վերաբերվի որպես գերտերության»։

Կլեպերը երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակը որակել է որպես շատ վատ՝ ընդգծելով, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ տարաձայնություններ, սակայն դրա հետ մեկտեղ նրանք շարունակում են պահպանել շփումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել