Հարցին, թե ինչպես ճիշտ եփել ձվերը, կարող է պատասխանել անգամ երեխան:
Թվում է, թե ինչը կարող է հեշտ լինել ձվի խաշելուց:
Սակայն ժամանակի հետ անգամ ամենաիդեալական տանտիկինը բախվում է ձվի կճեպի ճաքելու, պայթած թաղանթի ու սպիտակուցի նարնջագույն ներկվելու հետ:
Բացի այդ՝ ձվի կճեպի տակ ընկած ջուրը կարող է բակտերիաների պոտենցյալ աղբյուր լինել:
Ինչպես խաշել ձուն
Ձվերը ողողեք ջրով ու հեռացրեք կողմնակի աղտոտվածությունը կճեպի վրայից, այնուհետ դրեք կաթսայի մեջ ու սառը ջուր ավելացրեք:
Դրեք կրակի վրա:
Ջրի մեջ մինչ եռալը լցրեք կես լիմոնի հյութ:
Այն նախապես կանխում է ձվերի ճաքելը:
Իսկ եթե ձուն նախապես ճաքած է, ապա այդ դեպքում կիտրոնի հյութը ախտազերծում է ջուրն ու կսպիտակեցնի սպիտակուցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել