Image result for штурм дубровкиՊատմության մեջ այս օրը 2002թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ ամենասարսափելի «հակաահաբեկչական» գործողություններից մեկը: Ռուսական Ալֆա ջոկատը գրոհեց Մոսկվայի Դուբրովկա թատրոնը, որտեղ արդեն մի քանի օր չեչեն ահաբեկիչները պահում էին հարյուրավոր պատանդներ: Գործողություն սկսվեց առավոտյան 06:20 րոպե և շատ կարճ ընթացք ունեցավ: Փոխհրաձգության ժամանակ սպանվեցին բոլոր ահաբեկիչները: Ռուսական իշխանությունները գրոհի ժամանակ ահաբեկիչներին քնեցնելու նպատակով օգտագործել էին ֆենտալին ցավազրկողից ստեղծված և արգելված գազ, որի կոնցենտրացիան 5 անգամ հատում էր թույլատրելի սահմանը: Հենց այդ արգելված գազի օգտագործման պատճառով գրոհի արդյունքում գազի ազդեցությունից շուրջ 171 պատանդ զոհվեց: Հարկ է նշել, որ ռուսական հանցավոր իշխանությունները այդ օրերին ամեն ինչ անում էին իրավիճակի սրման և ուժային լուծման գնալու համար: Միջնորդական առաքելություն ստանձնած լրագրող Աննա Պոլիտկովսկայի խոսքով իշխանությունները նույնիսկ չէին հոգացել պատանդների համար սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ գնելու մասին: Իշխանությունները միջազգային ճնշման արդյունքում միայն 5 օր անց խոստովանեցին, թե ինչ գազ են օգտագործել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել