Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը 2000 թվականից եռապատկել է ռազմական ծախսերը, ինչը նրան հնարավորություն է տվել մեծացնել ոչ միայն նրա ռազմական հնարավորությունները, այլև գործնականում կիրառել դրանք.

«Ռուսաստանը 2000 թվականից սկսած եռակի մեծացրել է իր ռազմական ծախսերը, ինչը նրան հնարավորություն է տվել միջոցներ ներդնել ռազմական նոր հնարավորություններում։

Սակայն Ռուսաստանը ոչ միայն մեծացրել է իր ռազմական ուժը, այլև այն օգտագործել է իր հարևանների դեմ, ինչը մենք տեսանք օրինակ Ղրիմում ու Ուկրաինայում»։

Սթոլթենբերգի խոսքերով՝ դա պատճառ է դարձել, որպեսզի դաշինքը սկսի ընդլայնել ռազմական ծախսերը։ Սթոլթենբերգն ընդգծել է, որ Կալինինգրադում Ռուսաստանի կողմից «Իսկանդերներ» կիրառելը ՆԱՏՕ-ի սահմաններին Ռուսաստանի ուժերի ընդլայնման օրինակ է, ինչն ՆԱՏՕ-ն մտադիր է պատասխանել հավասարակշռված ձևով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել