Lurer.com-ը գրում է.

Մելբուռնում ծառի մեջ մխրճված Toyota Camry-ն պատել են ոսկեգույն ներկով եւ վերածել արտ-օբյեկտի:

Վթարն ավստրալական քաղաքում տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 16-ին: Վարորդը փախել է՝ բանալիները թողնելով վառոցքի փականում: Մեկ շաբաթ անց անհայտ նկարիչը ոսկեզօծել է Toyota-ն եւ այն վերածել ժողովրդականություն վայելող տեսարժան վայրի:

Տեղի իշխանությունները դեռեւս չեն տարհանել ավտոմեքենան: Այդպես էլ չի հաջողվել պարզել, ով է դրա տերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել