Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական ընդդիմադիր «Քաղաքական նոր կենտրոն – Գիրչի» կուսակցությունը որոշել է հրաժարվել գրասենյակներից և անցում կատարել Facebook-կուսակցության ռեժիմին։

«Գիրչին» հիմնել են Վրաստանի խորհրդարանի այն պատգամավորները, որոնք հեռացել են նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից։

«Գիրչին» հայտարարություն է տարածել, որում նշել է, որ հրաժարվում է կուսակցության համար ավանդական համարվող գրասենյակներից ու կառույցներից և վերածվել է քաղաքական առաջին կազմակերպության, որն ամբողջովին հենված կլինի էլեկտրոնային հաղորդակցությունների վրա, որը ժողովրդին կմիավորի Facebook-ի օգնությամբ։

Կուսակցությունն ընդգծել է, որ երբեք չի գործելու Offline ռեժիմով և ամեն ինչ անելու է հրապարակավ՝ Public։ «Գիրչին» չի մասնակցել հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել