1. Մոա թռչուններ

Մոա թռչունները Նոր Զելանդիայում բնակություն հաստատած, թռչել չկարողացող կենդանիներ էին, որոնք ոչնչացան 1500-ական տարիներին: Տեսություններից մեկի համաձայն՝ նրանք սպանվում էին Մաորի ցեղերի կողմից: 20-րդ դարում կատարված գիտարշավներից մեկի ընթացքում գիտնականները հայտնաբերել են Մոա թռչնի կմախք, որը զարմանալիորեն հրաշալի էր պահպանվել դարերի ընթացքում:          

 

2. Սակսայվամանի տաճարային համալիր, Պերու

Այս հրաշալի ստեղծագործությունը, որը կառուցելու համար չի օգտագործվել ոչ մի գրամ շաղախ, իսկապես կարելի է հրաշալիք համարել: Քարերի արանքով անգամ բարակ թուղթ անցկացնելն է անհնար: Յուրաքանչյուր քար ունի հարթ մակերևույթ և կլորացված անկյուններ: Ինչպե՞ս են դրանք կառուցվել: Ոչ ոք չգիտի:

 

3. Արևի դարպաս, Բոլիվիա

Սա գտնվում է Բոլիվիա հնագույն, խորհրդավոր մի քաղաքում՝ Տիվանակուում: Շատ հնէաբաններ հավատացած են, որ Արևի դարպասը Ք.հ. առաջին հազարամյակում եղել է որևէ հսկայական կայսրության կենտրոն:  Ոչ ոք չի հասկանում, թե դրա վրայի փորագրություններն ինչ իմաստ ունեն: Հավանաբար որևէ աստղագիտական կամ աստղաֆիզիկական նշանակություն ունեն:

 

4. Լոնգյուի քարանձավներ, Չինաստան

Այս քարանձավները քարերից դատարկվել են մարդկային ձեռքերի ուժով: Դժվար աշխատանքի համար հազարավոր մարդկանց մասնակցություն է անհրաժեշտ եղել: Սակայն պատմական գրառումների մեջ չկա որևէ հիշատակում այս քարանձավների կամ դրանց կառուցման եղանակի մասին:

 

5. Անավարտ Կոթող, Եգիպտոս

Այս կոթողն ի սկզբանե կառուցվել է ժայռի մեջ, սակայն որոշ ժամանակ անց այն սկսել է ճեղքեր տալ: Այն այդ վիճակում էլ թողնվել է՝ անավարտ: Կոթողի չափսերը իրոք ապշեցնող են:

 

6. Յոնագունի ստորջրյա քաղաք, Ճապոնիա

Այս հնադարյան համակարգը հայտնաբերվել է շատ պատահական՝ դայվինգի սիրահար Կիհաչիրո Արատակեի կողմից: Այս քաղաքը հակասում է բոլոր հնարավոր գիտական տեսություններին: Քարը, որից այն կառուցվել է, ընկղմված է եղել ջրի մեջ դեռևս 10,000 տարի առաջ՝ շատ ավելի վաղ, քան ստեղծվել են եգիպտական բուրգերը: Գիտնականներն ասում են, որ այս ժամանակահատվածում մարդիկ դեռ ապրել են քարանձավներում և որս են արել, հետևաբար չէին կարող քարե քաղաքներ կառուցել:

 

7. Մոհենջո-Դարո, Պակիստան

Քաղաքի անկման պատճառը մասնագետների համար անհայտ է եղել տասնյակ տարիներ շարունակ: 1922 թ. հնդիկ հնագետ Ռ. Դ. Բաներջին հնադարյան ավերակներ է հայտնաբերել Ինդոս գետի կղզիներից մեկում:Հարց է ծագում. իսկ ինչպե՞ս է վերացել այս քաղաքը: Ի՞նչ է պատահել դրա բնակիչների հետ: Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում էլ չեն կարողացել գտնել այս հարցերի պատասխանները:

 

8. Լանս օ Մեդո, Կանադա

Այս հնագիտական պեղումնավայրը մի ժամանակ եղել է բնակավայր՝ հիմնադրված Վիկինգների կողմից, հազարավոր տարիներ առաջ: Փաստը, որ այն գոյություն ունի, ցույց է տալիս, որ սկանդինավյան ծովագնացները հասել են Հյուսիսային Ամերիկա՝ Կոլումբոսի ծնվելուց դեռ շատ ավելի շուտ:

 

Քարեդարյան թունելներ

Ստորգետնյա թունելների այս համակարգը ձգվում է ողջ Եվրոպայով՝ Շոտլանդիայից մինչև Թուրքիա: Սա ապացուցում է, որ քարե դարում մարդիկ միայն հասարակ որսով չէ, որ զբաղվել են: Սակայն թունելների կառուցման իրական նպատակները դեռևս առեղծված են: Որոշ հնագետներ հավատում են, որ դրանք կառուցվել են գիշատիչների դեմ պայքարի համար, մինչդեռ մնացածն էլ կարծում են, որ թունելները ապահով ճանապարհ են եղել նրանց համար, որոնք պահպանել են եղանակային վատ պայմաններից:

 

Կոստա Ռիկայի քարե հսկայական գնդեր

Այս առեղծվածային քարե գոյացությունները ապշեցնում են ոչ միայն իրենց իդելական գնդությամբ, այլ նաև անհայտ ծագմամբ և նպատակներով: Դրանք հայտնաբերվել են 1930-ականներին աշխատավորների կողմից, որոնք մաքրում էին ջունգլիները բանանի ծառերից: Տեղի ժողովուրդների լեգենդների համաձայն՝ գնդերի մեջ պետք է ոսկի թաքնված լիներ, սակայն դրանք իրականում դատարկ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել