Картинки по запросу анталия взрывԱյսօր պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի (ATSO) մոտ, որի հետևանքով առնվազն տասը մարդ վիրավորվել է, իսկ զոհերի թվի մասին դեռևս հստակ տեղեկություն չկա: Ինչպես տեղեկացնում է առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը, զոհվել են պալատի աշխատակիցներ: Ականատեսների պնդմամբ՝ առնվազն 15 ավտոմեքենա մեկից հրդեհվել են: Այս պահին պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:
Անթալիայի 1-ին ատյանի դատարանը կայացրել է որոշում, որով արգելել է Թուրքիայի մեդիա դաշտին անդրադառնալ պայթյունին: Դատարանը գրություն է ուղարկել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդ (RTÜK), որով պահանջում են ներկայացնել տեղեկություններ, թե որ լրատվամիջոցն է անդրադարձել պայթյունին: ATSO խորհրդի անդամ Հուսեյին Բարութը հայտարարել է, որ Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թյուրելը պայթյունից առաջ պետք է պալատում մասնակցեր մի կարևոր հանդիպման, սակայն պայթյունից հետո քաղաքապետի հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել