Картинки по запросу ուսման վարձ2012թ. սկսած՝ ամեն տարի սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար ֆինանսական միջոցների հիմնական մասը տրամադրել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Քանի որ նյութական աջակցությունը բավարար չի եղել, սիրիահայերի ուսման ամբողջ վարձը փոխհատուցելու նպատակով ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև պետական բյուջեից` 2014 թվականին՝ ավելի քան 26 մլն և 2015 թվականին` ավելի քան 24,5 մլն դրամ:

Այժմ Հայաստանի Հանրապետության 500 սիրիահայ ուսանողից ուսման վարձի կարիք ունի շուրջ 400-ը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017թթ. ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125 հազար ԱՄՆ դոլար: Սակայն ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է պետբյուջեից հատկացնել 20մլն դրամ:

Հարցը քննարկվելու է ՀՀ կառավարության առաջիկա՝ հոկտեմբերի 27-ի նիստում: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնավորման՝ ուսման վարձի մուծումը պետք է շարունակել, քանի որ սա սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական ամենահրատապ լուծում պահանջող հիմնահարցերից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել