52-ամյա երգիչ Սոսո Պավլիաշվիլին անդրադարձել է ադրբեջանցի կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի հայտարարությանը, ով երգչին կոչ էր արել չեղարկել Բաքվում նախատեսվող համերգը։ Ադրբեջանցի սցենարիստը մասնավորապես նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարիներին Հայաստանում առաջիններից մեկը համերգ տված երգիչն իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։

Սոսո Պավլիաշվիլին Life-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայ ժողովրդի հետ հարաբերությունները ոչ մի հակամարտություն չի կարող փչացնել։

«Դուք մի՛ անհնագստացեք մի համար։ Անգործները կարող են խոսել, ինչ ցանկանում են։ Նրանց ոսկոր տվեք, նրանք կկրծեն։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ որոշ գարշելի արարծներ, յուրաքանչյուր ժողովրդի մեջ կան այդպիսիք, դանակներ վերցրին և սկսեցին մորթել կանանց, երեխաներին։ Կգնաք Բաքու, թե ոչ, դրամատուրգից չէ, որ պիտի հարցնեմ։ Անգամ չգիտեմ, թե ով է նա։ Նա հիմա հայտնի է դառնում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրան։ Թող գոնե մի շիշ կոնյակ ինձ նվիրի, թող իմ համերգին էլ գա, ես հաճույքով հրավիրում եմ։ Ես խաղաղության մարդ եմ։ Ես ընկերություն եմ արել և ընկերություն կանեմ մարկանց հետ՝ անկախ ազգությունից, հավատքից․․․

Իսկ եթե այդ գոռգռացողներն ուզում են Ղարաբաղը հետ վերադարձնել, թող դիվերսիոն խմբեր ստեղծեն, գնան և վերադարձնեն։ Իսկ նրանք պառկել են բազմոցին, մտածում են, թե Սոսոն Բաքու կգա, թե ոչ։ Դրանից Ղարաբաղը հետ բերելը կախված չէ, փառք Աստծու։ Ես այն ոչ մեկից չեմ խլել, որպեսզի հետ բերեմ։ Որտեղ ինձ սպասում են, ես այնտեղ էլ կմեկնեմ երգելու․․․

Հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ և կանեմ՝ առանց ինչ-որ մեկին հարցնելու»,-ասել է Սոսոս Պավլիաշվիլին։

Նշենք, որ Սոսո Պավլիաշվիլին ընդգրկված է եղել Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելությունից հետո։ Վերջերս երգիչը դադարել էր պերսոնա նոն գրատա լինելուց և հրավիրվել էր Բաքու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել