Ընթերցվածք` Բ Օր. 7.11-8.1, Հոբ 9.1-10.2, Ես. 40.9-17
«Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել», - ասում է Հոբ Երանելին: Այս արտահայտությունն ենք առանձնացրել այսօրվա ընթերցումներից` մտորելու մեր մարդկային բնության համառ բնավորության մասին: Հոբն իրեն բաժին ընկած փորձություններով ու դժվարություններով, երկրային ցանկալի ամենի կորստյամբ հանդերձ, լավագույնս օրինակ է ծառայում խոնարհության, Աստծուն ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու պատրաստակամության: Մեր կյանքի իրական և ոչ թե կարծեցյալ հաջողությունները պայմանավորված են միմիայն Աստծու կամքը փնտրելու և դրան հետևելու բարի կամքով:......... Աստծուն և Նրա կամքին հակառակվելու ճանապարհը, որն արդեն իսկ բարի չէ, չի կարող մեզ առաջնորդել դեպի Լույս և Կյանք: Եվ նման պարագաներում պետք է զգուշանալ, որ չարի ու մեղքի դրդմամբ հնարավոր ժամանակավոր թվացյալ հաջողությունները հարատև գայթակղության և ինքնագոհության մեջ չգցեն մեր հոգին ու միտքը` հեռացնելով մեզ մեր Արարչից: Հետևապես, մեր գործերով չհակառակվենք Աստծուն, քանզի, ի վերջո, հաջողություն չպիտի գտնենք: Փնտրենք Նրա կամքը` մեր առջև ունենալով արդար Հոբի օրինակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել