Aravot.am-ը գրում է.

Մալայզիայում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այսօր ավարտվում է: Քիչ առաջ աղջիկների գերծանր քաշային կարգում այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն Արփինե Դալալյանն իր մեդալների հավաքածուն համալրեց աշխարհի առաջնության բրոնզով: Պոկում վարժությունում մեր աղջնակը 93 կգ-ով ցույց տվեց 7-րդ արդյունքը, հրումում երկրորդ մոտեցման ժամանակ բարձրացնելով 127 կգ՝ նա իր համար ապահովեց ոչ միայն այս վարժության, այլեւ երկամարտի (220 կգ) բրոնզե մեդալը, ուստի հրաժարվեց երրորդ մոտեցումից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել