Картинки по запросу ձմեռ ճանապարհՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 12.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզում առկա է մառախուղ:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել