Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը), պահանջել է «Յանդեքս» տաքսիից, որպեսզի վերջինս վերանայի իր գնային քաղաքականությունը և ծառայության համար նվազագույն գին առաջարկի ոչ ցածր քան 600 դրամն է, այսինքն՝ մինիմալ արժեքը սահմանել դաշտում առկա մյուս ընկերությունների նման։
Ո՞ր իրավունքով է ՏՄՊՊՀ-ն նման պահանջներ դնում այս տնտեսվարող սուբյեկտի վրա, ո՞րն է վերջինիս հիմնավորումը, և ինչու՞ պետք է մինիմալը սկսվի 600 դրամից, ինչը չափազանցված գին է և սահմանվել է տաքսի ծառայությունների կամայականության արդյունքում։ Տարիներ առաջ հանրային տրանսպորտի գնի բարձրացման մտադրություններին զուգահեռ՝ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիստները որոշեցին, որ գինը 500-ից պետք է դառնա 600 այն դեպքում, երբ հանրային տրանսպորտի գինը մասսայական բողոքի ակցիայի արդյունքում մնաց անփոփոխ։
ՏՄՊՊՆ-ն լուռ է տնտեսական առողջ մրցակցությունը անվերջ խախտող բազմաթիվ տնտեսվարողների դեպքում, այդ օրինակներն ամենուրեք են, բայց հանկարծ քնից զարթնել է և որոշել, որ այս ժողովուրդը իրավունք չունի մատչելի տաքսի ծառայությունից օգտվելու։
Ընդհանրապես ՏՄՊՊՀ-ն ավելի շատ առողջ մրցակցություն սպանող, քան թե ստեղծող հանձնաժողով է, ավելի լավ է շարունակի անգործությունը նախկինի պես՝ հանգիստ թողնելով Յանդեքսին էլ, այս տաքսիից օգտվող հազարավոր քաղաքացիների դրամապանակներն էլ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել