Image result for օդանավակայան զվարթնոցՀայաստանի ավիացիոն քաղաքականությունը սարսափելի վիճակում է գտնվում։ Տարիներ առաջ հայտարարված, այսպես կոչված, բաց երկնքի քաղաքականությունը այսպես էլ չբացեց մեր երկինքը։ Նախ շատ բարձր հարկերը կամ միջազգային հեղինակավոր ավիաուղիներին «քցելու» մոլուցքը պատճառ է դառնում ոչ միայն շատ բարձր գնով ավիատոմսերի, այլ նաև շատ սահմանափակ ընտրության հնարավորություն է տալիս հայ ուղևորներին։
Երևանից չարտերային թռիչքներ հատկապես եվրոպական երկրներ գրեթե գոյություն չունեն, իսկ եթե մեկ-մեկ էլ լինում են, գինն այնքան բարձր է, որ քչերն են օգտվում դրանից։ Մյուս բոլոր տրանզիտային թռիչքները կա՛մ ուկրաինական անորակ ավիաուղիներով են, կա՛մ բոլոր ճանապարհներն անցնում են Մոսկվայով։
Բայց ամենավատն այն է, որ հարևան երկրում մի քանի տասնյակ եվրոյով մարդիկ կապ են ունենում արտաքին աշխարհի հետ, մինչդեռ հայ ուղևորը ստիպված է կա՛մ չարչարող տրանզիտներով թռչել, կա՛մ հասնել Թբիլիսի։ Այս քանի տարի է՝ բարձրացվում է այս հարցը, թե որն է Վրաստանից և Երևանից ավիատոմսերի գների միջև այսքան մեծ տարբերությունը, մեզ պատասխանում են, որ Զվարթնոցը իբրև թե միջազգային բարձրորակ օդանավակայան է։ Չգիտեմ՝ այդ ինչպես են և ինչ չափորոշիչներից ելնելով են նման որակում տվել շատ սովորական մեր օդանավակայանի, բայց պե՞տք է մեզ արդյոք այդ թանկ և «բարձրակարգ» օդանավակայանը աղքատ երկրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել