Ժամանակի ընթացքում մարդու անոթները կորցնում են իրենց ճկունությունն ու առաձգականությունը:

Հաճախակի գլխացավերը, բարձր ճնշումը, ինֆարկտը և նույնիսկ ինսուլտը կարող են անոթների նման աղտոտվածության հետևանք լինել:

Գոյություն ունեն անոթները մաքրելու բազմաթիվ ժողովրդական միջոցներ, բայց EnterTrain-ի այսօրվա ներկայացրած միջոցն ամենաարդյունավետն է:

Լավ է, որ բնությունը տալիս է մեզ ամեն անհրաժեշտ բան առողջ լինելու համար:

Անոթների մաքրում՝ սխտորով և կիտրոնով

Սխտորի կարևոր առավելություններից մեկն այն է, որ այն ունակ է կանխելու աթերոսկլերոզի զարգացումը, հետևաբար նաև ինֆարկտը և ինսուլտը: Սխտորը ոչ միայն իջեցնում է օրգանիզմում եղած վատ խոլեստերինի մակարդակը, այլ նաև օգնում է պահպանելու այն արդյունքը, որին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվել:

Կիտրոնի բաղադրության մեջ մտնում են հանքային նյութեր, եթերային յուղեր, պեկտին, օրգանական թթուներ, որոնք նույնպես դրական ազդեցություն են ունենում անոթների վրա:

Բաղադրիչներ

  • 6 հատ կիտրոն
  • 30 պճեղ սխտոր
  • 1 լ ջուր

Պատրաստման եղանակը

1. Լվացեք կիտրոնը, մաքրեք սխտորը: Մթերքներն աղացեք մսաղացով:

2. Լցրեք ողջ զանգվածը կաթսայի մեջ, ջուր ավելացրեք և դրեք գազօջախին:

3. Խառնուրդը հասցրեք եռման աստիճանի, բայց մի՛ եռացրեք: Թողեք սառչի, լցրեք այն հարմարավետ տարայի մեջ և պահեք սառնարանում:

4. Երեք շաբաթ շարունակ խմեք այս ըմպելիքը՝ օրական 50 մլ: Մեկ շաբաթ ընդմիջեք, հետո նորից կրկնեք:

Պրոֆիլակտիկայի համար կարելի է կրկնել այս բուժումը տարին երկու անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել