Image resultGeorgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան կախված է արտաքին փողերից և մասնավորապես ԱՄՀ-ից.

«Ուկրաինան շատ նման է 2000-ական թվականների սկզբի Վրաստանին։ Բազմաթիվ ընդհանրություններ կան։ Ես տեսնում եմ, որ Ուկրաինայի պոտենցիալը բազմակի մեծ է՝ համեմատած այն ժամանակվա Վրաստանի հետ։

Ես մտածում եմ, թե ինչու են եվրոպացիները համարձակում մեզ հետ խոսել նման ձևով։ Որովհետև մենք կախված ենք նրանց փողերից։ Եթե մենք ամեն 6 ամիսը մեկ անգամ կախված չլինեինք ԱՄՀ-ի տրանշից, ապա Ուկրաինան կկարողանան շատ ավելի ուժեղ պաշտպանել իր դիրքորոշումը։ Դա անելու համար անհրաժեշտ է անցկացնել բարեփոխումներ։ Վրաստանը շատ ավելի կոռումպացված էր և մարդիկ ավելի ցինիկ էին և ավելի քիչ էին հավատում ինչ-որ բանի»։

Ուկրաինայի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ին Ուկրաինա է ժամանելու ԱՄՀ-ի առաքելությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել