Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանն ու ԵՄ-ը դեկտեմբերին Բրյուսելում անցկացնելու են համապարփակ բանակցությունների նոր փուլ։

Բանակցություններն առնչվելու են տարբեր թեմաների, այդ թվում նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին։ Նա ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը մասնակցելու է փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններին՝ հավելելով, որ Իրանն ու ԵՄ-ն ունեն քննարկելու համար բազում թեմաներ։

Հունիսին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մարդու իրավունքների շուրջ Եվրոպայի հետ բանակցություններ սկսելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել