Թբիլիսիի հյուրանոցներից մեկում վախճանվել է կանադացի արքեպիսկոպոս, ասորական թեմի ղեկավար Հաննա Զորան Վրաստան Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ: Այս մասին հաղոդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները։

Արքեպիսկոպոսը Թբիլիսի էր ժամանել Հռոմի պապին հանդիպելու համար, ով Վրաստան էր այցելել սեպտեմբերի 30-ին և մեկնել էր հոկտեմբերի 2-ին:

«Հոգեւորականը մասնակցել է Հռոմի պապի այցի շրջանակում կազմակերպված հանդիպումներին: Պատվիրակության անդամները իջեւանել էին Holiday inn հյուրանոցում, սակայն հոկտեմբերի 2-ին արքեպիսկոպոսին մահացած են գտել»,- հայտնել է Primetime-ը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հոգևորականն առողջական խնդիրներ է ունեցել, նրան խորհուրդ էին տվել Վրաստան չմեկնել, որպեսզի նրա վիճակը չվատանա:

«Իմեդի» հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդել է, որ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել