Картинки по запросу Նաիրիտ«Նաիրիտ» ՓԲԸ-ի վերագործարկման վերաբերյալ հնչել են բազմաթիվ կարծիքներ և քննադատություններ, սակայն որևէ բովանդակային առաջարկ դեռևս ի հայտ չի եկել:

Այս թեմայի վերաբերյալ ակտիվորեն հարցազրույցներ է տալիս
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով արդեն որերորդ անգամն է խոսում է այն մասին, որ ունի գործարանը վերագործարկելու ծրագիր: Ցավոք սրտի, Գրիգորյանի խոսքերը և գործողությունները դուրս չեն գալիս ԶԼՄ-ների հետ զրույցների սահմաններից, քանի որ վերջինս իրականում չունի ոչ մի նորմալ ծրագիր և փաստացի խաղում է աշխատանքի վերադառնալու հույսով լցված նաիրիտցիների զգացմունքների վրա: Այդ մասին փաստել է Պրահայում բնակվող Արմեն Վարդանյանը: ԶԼՄ-ներից մեկին ուղղված իր նամակում Վարդանյանը «պայթեցրեց» «Նաիրիտ»-ի մասին Գրիգորյանի փուչիկը:

Վարդանյանի կարծիքով՝ Գրիգորյանի կազմակերպությունը վճարունակ չէ, սակայն նման հայտարարություններով նա փորձում է գումար հայթայթել սփյուռքից որպես խրախուսանք իր կողմից արված հայտարարությունների համար:

Ստեղծված իրավիճակում Գրիգորյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել իր «ծրագիրը», ինչը, բնականաբար, նա չի անի, քանի որ իր պոպուլիզմի մեջ բացակայում է ծրագրի գեթ մեկ փաստարկված փաստաթուղթ:

Վարդանյանը շեշտեց, որ ծրագիր կոչվածը իր մեջ պարունակում է ծախսերի բացվածքը, ֆինանսավորման աղբյուրները, արտադրանքի իրացման պայմանագրերով հաստատված ծավալները, ստեղծվող աշխատատեղերի քանակը և այլ բազմաթիվ կետեր, որոնց վերաբերյալ հարկավոր են շատ լուրջ բովանդակային քննարկումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել