Картинки по запросу աղջիկ բանակՎերջերս ակտիվորեն քննարկվում է աղջիկներին հայկական բանակ զորակոչելու գաղափարը։ Ենթատեքստը հասկանալի է՝ արտագաղթի պատճառով մենք արդեն բախվում ենք բանակի համալրման լուրջ խնդրին: Սակայն աղջիկներին զորակոչելուց առաջ՝ թեկուզ պայմանագրային հիմունքներով, անհրաժեշտ է կանոնակարգային հարաբերություններ հաստատել այնտեղ, որպեսզի նրանք էլ չբախվեն «զոն նայողի», «արտոնյալների» և նմանատիպ խնդիրներին: Իսրայելում աղջիկներին, տղաների հետ հավասար, վաղուց են զորակոչում, սակայն այնտեղ բացառված են նման երևույթները. եթե որևէ զորամասում նման ոչ կանոնակարգային արարք է արձանագրվում, զորամասը ցրում են: Հենց հասնենք դրան, նոր կարող ենք մտածել տվյալ հարցի շուրջ, իսկ առանձին անհատներ այսօր էլ պայմանագրային (հիմնականում) հիմունքներով ծառայում են բանակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել