Картинки по запросу հանրապետական1. Հայաստանի գործերը հանրապետական են ու, ընդհանրապես, երկիրը հանրապետականի մեջ ա մինչև կոկորդը...

2. Հանրապետականը անհանրապետական-անգլուխ ա. ով ինչ ուզում, դուրս ա տալիս...

3. Ով լինի հանրապետական, ով գնա սանատորիա։

4. Մի հանրապետական քարը քցում ա ջրհորը, յոթ իմաստուն չեն կարում հանեն։

5. Գող կանգնի՝ հանրապետական կընտրի։

6. Հանրապետականներին աշնանն են հաշվում։

7. Ծուխն առանց կրակ չի լինում, հանրապետականը՝ լինում ա։

8. Երբ հանրապետականը խոսում է, խելոքը լռում է։

9. Ալյուրը հանրապետականը մաղեց, փախլավան ուրիշները կերան։

10. Ամեն անգամ գետը հանրապետական չի բերի:

11. Ամեն բարև տվող Րաֆֆի Հովհաննիսյան չէ։

12. Ամեն փորձանք մի հանրապետական է, ո՛չ փորձանքը կվերջանա, ո՛չ հանրապետականը։

13. Հանրապետականը հանրապետականի համար ավելի լավ է, քան մի պարկ լոբին։

14. Այսօրվա մի հանրապետականը վաղվա երկու բարգավաճից լավ է։

15. Հանրապետականի ծեծածը բարգավաճն էլ կծեծի։

16. Հանրապետականը կերել է բյուջեն...

17. Տերովին հանրապետականն է տարել, անտերին՝ բարգավաճը։

18. Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ հանրապետական ես, թե ոչ։

19. Բարին որ չլիներ, հանրապետականն աշխարհը կքանդեր։

20. Հանրապետականի գլխին բռունցքով չեն խփի։

21. Հանրապետականի գլխին ավետարան կարդացին, ասաց․ «Շու՛տ արեք, նիստն ավարտվեց»։

22. Հանրապետականն ընկավ, դանակավորը շատացավ։

23. Ես՝ հանրապետական, դու՝ հանրապետական, բա ո՞վ լցնի բյուջեն պետական։

24. Հանրապետականին գործի դիր, ետևից գնա։

© անշարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել