Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական կողմի դիրքորոշմանը Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունում։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է՝ ելնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունից։ Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համալիրների մատակարարումը Հայաստանին։

«Ես ռազմական փորձագետ չեմ, ուստի չունեմ առանձին մեկնաբանություն սպառազինության յուրաքանչյուր համակարգի համար։ Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, ապա մենք բազմիցս անդրադարձել ենք դրան»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ՌԴ դաշնային օրենսդրությամբ ամրագրված՝ արտահանման վերահսկման ազգային համակարգի շրջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել