Image result for լվովԼվովում մի հատ ռեստորան կա, որտեղ ժամանակին նկարահանել են սովետական «Երեք հրացանակիրները» ֆիլմի տեսարաններից մի քանիսը։ Հիմա էլ շատ կոլորիտային ու գեղեցիկ ռեստորան է, որի սեփականատերը մեր հայրենակիցն է։ Շատ լավ ռեստավրացրել էր, ու հիմա քաղաքի ամենասիրված ու հարգված տեղերից է։ Բացի էդ ռեստորանից՝ ևս 5 ռեստորան ունի։

Հետը խոսում ենք, հարցուփորձ ենք անում, զգում եմ՝ շատ խելացի ու մակարդակով մարդ է։ Հարցնում եմ, թե արդյոք պլաններ չունի Հայաստանում ներդրում անելու ու ռեստորան կամ էլ նման բան բացելու։ Ասում է՝ ճիշտն ասած՝ ունեի, անգամ պլանավորում էի, բայց մի երկու պատահական հայի հետ խոսեցի, ասեցին «գործ չունես, Սաշիկը կխլի», ու տենց էլ մի տեսակ վախեցա ու որոշեցի ներդրում չանել։

Ասածս ի՞նչ է։ Այ տենց ախմախ դուրս տալու պատճառով ու պատեհ-անպատեհ առիթներով բոբոներից բողոքելով՝ դուք ոչինչ չեք ստանում, բայց չեք էլ թողնում, որ երկիրը մի բան ստանա։ Ես էլ եմ տարբեր բոբոներ լսել Սաշիկի մասին, բայց ինչքան գիտեմ, Երևանի կենտրոնում գործող տասնյակ ու հարյուրավոր ռեստորաններից ու սրճարաններից ոչ մեկը դեռ չի խլել, իսկ որն էլ փակվել է, փակվել է ուժեղ մրցակցության և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա վատ կլինե՞ր, որ Երևանի կենտրոնում կամ էլ մի այլ վայրում ներդրում արվեր, լավ ռեստորան լիներ, այնտեղ աշխատատեղեր լինեին, սեփականատերն էլ հարկեր մուծեր մեր բյուջե։ Չկա։ Որովհետև մի երկու ԵԵՉ-իստ սիրում է դուրսը իր երկրի մասին վատը խոսել միայն։ Մի՛ արեք տենց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել