Հարվարդի համալսարանի գիտնականները հրապարակել են երկարատև հետազոտություն արդյունքները, որը տևել է շուրջ 75 տարի։ Գիտնականները փորձել են պարզել՝ ինչն է մարդուն երջանիկ դարձնում։

Հետազոտողները սկսել են աշխատել 1938թ․՝ ուսումնասիրելով Հարվարդի 268 շրջանավարտների կյանքը։ Նրանք հաշվի են առել մասնակիցների հոգեբանական, ֆիզիկական, մարդաբանական առանձնահատկությունները, մասնավորապես բնավորությունը, IQ-ն, վատ սովորությունները, նախասիրությունները։

Գիտնականները պարզել են, որ երջանկության վրա ազդող բացասական գործոնների թվում առաջին տեղում ալկոհոլն է, որը ամուսնալուծությունների պատճառ է հանդիսացել շատերի մոտ։

Երջանկության մյուս կարևոր գործոնը IQ-ի մակարդակն է։ Տղամարդիկ, որոնց IQ-ի մակարդակը 100-ից 115 է եղել, ավելի քիչ են վաստակել , քան ինտելեկտի ավելի բարձր մակարդակ ունեցողները։

Վերջին գործոնը, որը կապված է առողջության, երջանկության և մարդու բարեկեցության հետ, հարազատների և շրջապատող մարդկանց հետ լավ հարաբերություններն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել