Exclusive

Օրեր առաջ BlogNews-ը հրապարակում էր արել այն մասին, որ «Կայարան» հեռուստասերիալի գլխավոր դերակատարները՝ Վարուժան Մարգարյանն ու Քրիստինե Կույումչյանը, իրականում սիրավեպ ունեն։ Հեռուստատեսությունում իրենց ճանապարհը նոր սկսած դերասաններն այս փուլում հարցազրույցներ չեն տալիս, սակայն BlogNews-ին որոշ մանրամասներ պատմեցին իրենց հարաբերությունների և համատեղ աշխատանքի մասին։

Ինչ վերաբերում է անձնական կյանքի մասին շրջանառվող խոսակցություններին՝ երկուսն էլ նշեցին, որ խուսափում են այդ թեմայով հարցերից և հրաժարվեցին հաստատել կամ հերքել լուրերը։

«Սովորելու ընթացքում մենք մտերիմ ենք եղել, հիմա էլ մտերիմ ենք։ Մենք ամբողջ կուրսով ենք մտերիմ»,- նշեց Քրիստինան։ Վարուժանն էլ նշեց, որ իրենց մտերմությունն ուսանողական տարիներից շատ է օգնում նկարահանման հրապարակում. «Մենք միշտ հոգատար ենք իրար նկատմամբ՝ անկախ աշխատանքից»։

Վարուժանի և Քրիստինեի համբույրի տեսարանները հեռոստասերիալում բուռն քննարկվեցին, քանի որ հատկապես հայ աղջիկների համար համբույրի տեսարանները ֆիլմերում համարվում են համարձակ տեսարաններ։ Քրիստինայի համար կարծես թե նորություն էր, որ հայկական իրականությունում այս թեման շատ է քննարկվում։ Հարցին՝ իր համար որքանո՞վ էր համարձակ այս տեսարաններում նկարահանվելը, հե՞շտ է համաձայնել, սկսնակ դերասանուհին պատասխանեց.  «Չգիտեի, որ համբուրվելու համար առանձնահատուկ պետք է նշել կամ որոշել ազգությունը։ Կերպարով սիրող մարդկանց համբույրի մեջ վատ բան կա՞... Այսօր դրսում ավելի «համարձակ» հագնված կամ պահելաձևով աղջիկներ կան, որոնք դերասան էլ չեն»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել